top of page

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին

May 6, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ընտանիքի անդամների ուղեկցությամբ այցելել է երջանկահիշատակ ռազմական գործչի շիրիմին:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել լեգենդար Կոմանդոսի գերեզմանին, հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել նրա անմահ հիշատակին:

 
 
 

Comments


bottom of page