top of page

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարի հետ

Jul 14, 2020
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն երեկ հանդիպում է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ազգային պատկերասրահի գործունեությամբ և կարևորել արվեստասերների հետ մշտական կապը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ազգային պատկերասրահի ծրագրերին: Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով պատկերասրահի արդիականացման ռազմավարությանը, դրա իրականացման հետ կապված հարցերին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական հարուստ մշակույթն առավել ընդգրկուն և ժամանակակից եղանակներով ներկայացնելու կարևորությունը և նշել, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել: Անդրադարձ է եղել նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային պատկերասրահի համագործակցության հնարավորությանը՝ նախագահական նստավայրի տարածքում համատեղ մշակութային միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպմանը:


 
 
 

Comments


bottom of page