top of page

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղրղզստանում ՀՀ դեսպան

  • Anews
  • Feb 1, 2023
  • 1 min read

ree

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»։

 
 
 

Comments


bottom of page