top of page

Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

  • Jul 16, 2022
  • 1 min read



Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում են Շարմ հոլդինգից։

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը ժամը 13։00–ին՝ նույն տեղից։ 

Հիշեցնենք, որ մայիսի 17–ից կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15–ին դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է։

 
 
 

Comments


bottom of page