Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Բաբայանի հետ. քննարկվել է արտաքին քաղաքականությունը
Aug 10, 2021
1 min read

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի եւ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Քննարկվել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարեւորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։




Comments