top of page

Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Feb 3, 2022
1 min read

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2020թ ապրիլի 10-ին ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, թե 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

 
 
 

Comments


bottom of page