top of page

Արմատներով արցախցի կոմպոզիտորը միշտ Արցախի կողքին էր, ապրում ու շնչում էր Արցախով․ ԱՀ ԱԺ նախագահ

Feb 5, 2022
1 min read

Արցախի ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել հայ անվանի կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ «Ցավով տեղեկացանք հայ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երաժիշտ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան բոթին: Նրա վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցավ: Անուրանալի ու անգնահատելի է նրա վաստակն ու ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Արմատներով արցախցի կոմպոզիտորը միշտ Արցախի կողքին էր, ապրում ու շնչում էր Արցախով՝ հաղորդակից լինելով նրա ցավին ու վշտին: Նրա հեղինակած երգերի շարքում Արցախին նվիրված երգերը կատարյալ գլուխգործոցներ են: Արցախի խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից խորապես ցավակցում և զորակցություն ենք հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում կորստյան ծանր վիշտը: Նրա անունը ոսկե տառերով կգրվի հայ մշակույթի և երգարվեստի պատմության էջերում»:

 
 
 

Comments


bottom of page