top of page

Արման Դիլանյանն ընդունել է Պավել Չեպլակին

Jan 26, 2021
1 min read

2021 թվականի հունվարի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և Լեհաստանի սահմանադրական տրիբունալի երկարամյա գործընկերային կապերի զարգացումը և նշել, որ հայկական կողմը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:

Դեսպան Չեպլակն իր հերթին անդրադարձել է երկու երկրների բարձր դատարանների հարաբերությունների հետագա խորացմանը և վերահաստատել լեհական կողմի հետաքրքրվածությունը երկկողմանի աշխատանքային կապերը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները սահմանադրագիտության զարգացմանն առնչվող գիտավերլուծության և այլ ոլորտներում։

Այդ մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի ֆեսբուքյան էջից:

 
 
 

Comments


bottom of page