top of page

Արձանագրվել են ՀՀ ՄԻՊ-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր

May 4, 2022
1 min read


Վերջին օրերին կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են նաև որոշ փաստաբանների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Այս մասին ֆբ-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ-ը։ «Մասնավորապես՝ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներ են և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության տեսանկյունից: Շատ կարևոր է Պաշտպանի հաստատության և փաստաբանների միջև վստահությունը և համագործակցությունը։ Դա նախևառաջ բխում է ազատությունից զրկված անձանց շահերից։ Հետևաբար, կոչ եմ անում զերծ մնալ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են ոտնահարել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը և բացասաբար անդրադառնալ փաստաբանի մասնագիտական հեղինակության վրա։ Միևնույն ժամանակ, հավասարապես կարևոր է շեշտել, որ վերջին օրերի արագ արձագանքման այցերի ընթացքում բազմաթիվ փաստաբաններ դրսևորել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ գործընկերային ու համագործակցային մոտեցում, ինչը նպաստել է Պաշտպանի հաստատությունում ոստիկանության խնդրահարույց գործելակերպերի և անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի համապարփակ պատկեր ստանալուն և խախտումներն արձանագրելուն։ Պաշտպանի հաստատության և փաստաբանների պալատի միջև ավանդաբար ձևավորված է բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն, որը ծառայում է մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page