top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արձակուրդից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին


ՀՀ սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել. «Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ նյութ, ինչը տարածում է գտել նաև այլ լրատվամիջոցներում։

Ի պատասխան վերոգրյալի՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page