Արթուր Վանեցյանը պարզաբանեց ԱԱԾ հրավիրվելու պատճառը
Jul 31, 2020
1 min read

«Մեր նախկին աշխատակիցներից մեկը 2018 թվականին վերականգնվել է աշխատանքի, որն ըստ ԱԱԾ մեկնաբանության՝ իրավունք չուներ վերականգնվելու այդ պաշտոնին»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը՝ պարզաբանելով ԱԱԾ հրավիրված լինելու պատճառը։
«Երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված՝ խնդիրներ ունեն ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև այսօրվա ԱԱԾ տնօրենը»,- այսպիսի կարծիք հայտնեց Վանեցյանը՝ հավելելով, որ եթե օրենքը կարդային՝ կհասկանային, որ որևէ խախտում տեղի չի ունեցել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու։




Comments