Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում է
May 7, 2020
1 min read

Ըստ 24News-ի տեղեկությունների՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղեկությունը ՀՔԾ-ից չեն հերքում, սակայն որևէ մեկնաբանություն դեռևս չեն էլ տալիս։
24News-ը փորձել է կապ հաստատել նաև Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել լրատվականի զանգերին։




Comments