top of page

Արթուր Հովհաննիսյանը կկատարի ՔՊ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները

Aug 19, 2021
1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսուհետ կկատարի խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։ Այս մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի՛ հայրենիակիցներ, մեդիա ոլորտի հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։

Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության եւ լրատվական գործունեություն իրականացնողների միջեւ խմբակցության հաղորդակցության եւ ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ։

Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության համար»։

 
 
 

Comments


bottom of page