top of page

Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի մասին

May 7, 2021
1 min read

«Տվյալ դեպքում կատարված դեպքերը եղել են հրապարակային, եւ ցանկացած քաղաքացի կարող է դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը, քրեական հետապնդումը արդարացված է, թե ոչ: Այո, Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել եւ հիմա դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում»: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան:

Հարցին, թե ինչպե՞ս է պատահում որ դատախազությաններկայացրած գործերը փլվում են դատարաններում, դատախազը պատասխանեց. «Ես համաձայն չեմ գնահատականի հետ, որ գործերը փլվում են: Ոչ մի գործ չի փլվել, իրավական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն: Կա իրավիճակ, որ իր սխալն ունի քննիչը, կա իրավիճակ, որտեղ դատախազը, կա իրավիճակ, որտեղ դատարանը: Իմ հետեւողականությունը նրանում է, որ յուրաքանչյուր բացթողնման դեպքում պատասխանատուի հայտնաբերում ունենանք»:

 
 
 

Comments


bottom of page