top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու


44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, կալանավորելու մասին միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նշենք, որ այս ժամին էլ ի աջակցություն Արթուր Գալեյանի՝ դատարանի բակում հավաքվել են զոհված զինծառայողների հարազատները։ Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Գարիկ Գալեյանը իրենց որդիների մահվան մեղավորներին պատժելու նպատակով զոհվածների հարազատների պայքարի առաջամարտիկներից է: Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page