top of page

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Jan 10, 2022
1 min read


Հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 
 
 

Comments


bottom of page