top of page

Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարել էր հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորը

Apr 23, 2021
1 min read

Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարել էր հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրին աշխատանքների վայրից, աշխատելով առանց հանգստի, ՎեոլիաԹիմն այս պահի դրությամբ իրականացրել է գործի ամենաբարդ մասը: Սակայն անելու բան դեռ շատ կա:

Եվս մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի և Կենտրոնի սպառողների ջրամատակարարումը»:

 
 
 

Comments


bottom of page