top of page

Արեգ Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Նոր Զելանդիայում ՀՀ դեսպան

  • Sep 19, 2022
  • 1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արեգ Հովհաննիսյանին Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

Հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»:

 
 
 

Comments


bottom of page