Արդեն շուրջ 7000 արցախցի է վերադարձել Ղարաբաղ. Սերգեյ Շոյգու
Nov 21, 2020
1 min read
Արդեն շուրջ 7000 փախստական է վերադարձել Ղարաբաղ։ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Տեղյակ եք, որ մենք անվտանգ միջանցքներ ենք ապահովել Ստեփանակերտ տանող ճանապարհին։ Մենք ապահովել ենք փախստականների ապահով վերադարձը Ստեփանակերտ և այժմ զբաղվում ենք ԼՂ–ում կենսապահովման օբյեկտների վերականգնման աշխատանքներով»,–ասել է Շոյգուն։
Նրա խոսքով` բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ ԼՂ, կկարողանան դա անել։
Նշենք, որ փախստականների վերադարձի անվտանգության և շփման գծի միջոցով քաղաքացիական անձանց տեղաշարժը կազմակերպվում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո:




Comments