top of page

Արդարադատությունը չի ավարտվում բանտի դարպասների հետևում. ՄԻՊ

Feb 21, 2022
1 min read

Արդարադատությունը չի ավարտվում բանտի դարպասների հետևում, մարդիկ չեն հայտնվում բանտերում նրա համար, որպեսզի 2-րդ անգամ պատժվեն։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղադրած տեսանյութում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Պետությունը պետք է մարդուն պատրաստի ազատ արձակման, այլ ոչ թե ոչինչ չանի ու հետո էլ ասի, թե նա ազատ արձակման պատրաստ չէ: Պետք է գործի անհատական մոտեցում, ռիսկային գնահատման մեխանիզմ և վստահության կանխավարկած ազատազրկվածի նկատմամբ»,-ասել է Թաթոյանը:

Նա ամփոփել է ՔԿՀ-ներում, հոգեբուժական կազմակերպություններում ու իրավապահ մարմինների համակարգի ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքները։


 
 
 

Comments


bottom of page