top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը հրաժարական է տվել

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը հրաժարական է տվել 09:41, 17.11.2021 Տարածաշրջան:Հայաստան Թեմա: Քաղաքականությու

Սիրելի՛ ընկերներ, ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից Արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սկզբում Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ ու վարչության պետ-մամուլի քարտուղար աշխատածս տարիների լավագույնը, բացի աշխատանքային շատ լուրջ փորձից, գիտելիքների պաշարից, Նախարարության իմ սիրելի ու հարազատ դարձած գործընկերներն են, որոնց մի մասը գործընկերոջից դարձել են իրական ընկերներ։ Շնորհակալ ու երախտապարտ եմ աշխատելուս տարիների բոլոր նախարարներին, Նախարարության բոլոր գործընկերներիս, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր նախկին ու ներկա աշխատակիցներին՝ համատեղ աշխատելու լավագույն հնարավորության համար»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page