top of page

Արդարադատության նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ

Dec 23, 2021
2 min read


«ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Վարչապետի 11 հունիսի 2018 թվականի N 704-Լ որոշման համաձայն, Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից: Նախարարին կից հասարակական խորհուրդը` 1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ. 2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ. 3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ` ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը, բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ, գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 25 ապրիլի 2016 N 141-Ա հրամանի 8-րդ կետի համաձայն՝ երկու տարին մեկ անգամ հասարակական խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդի կազմում ընդգրկվելու համար: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝ • հասարակական կազմակերպություններ • զանգվածային լրատվության միջոցներ • ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ • շահագրգիռ անձինք: Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել Խորհրդում, եթե. • նրանց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, • Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի), • Մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը, • Ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, • Մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին, • ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ • նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) Նախարարությունից: Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում (www.moj.am ): Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2021 թվականի հունվարի 23-ը: Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) կամ այն ուղարկել Նախարարության հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ council@justice.am:

 
 
 

Comments


bottom of page