Արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել
Jan 14, 2022
1 min read

Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքով զբաղվելուն հակազդելու ոստիկանության միջոցառումները շարունակվում են, տեղեկացնում է ոստիկանությունը։ Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և գովազդի ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք։ Միջոցառման ընթացքում առգրավվել է ապօրինի վաճառվող 234 սիգ: Արձանագրված բոլոր դեպքերով կատարվում է քննություն։




Comments