Արգավանդ-Շիրակ ճանապարհի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին
May 23, 2022
1 min read

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածում աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող այս ճանապարհի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին: Այս մասին նշվել Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա կառուցված 252մ. երկարությամբ և 28մ. լայնությամբ Երևանի թվով 5-րդ խոշոր կամուրջը:




Comments