Արաքս գյուղում մոտ 150 հա խոտածածկ տարածք և 1000 հատ հենասյուն է այրվել
Apr 4, 2022
1 min read

Ապրիլի 4-ին, ժամը 11:14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք․ տեղեկացնում են ԱԻՆ–ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 19։58-ին։ Այրվել են մոտ 150 հա խոտածածկ տարածք և 1000 հատ հենասյուն՝ մասամբ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել համայնքապետարանի երկու միավոր տեխնիկա։




Comments