top of page

Արարատի ճանապարհներին մառախուղը նախօրեից պահպանվում է

Dec 1, 2021
1 min read

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում անձրև է տեղում։ Մասիսի, Արտաշատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 
 
 

Comments


bottom of page