top of page

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Jul 17, 2019
1 min read

Վաշինգտոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-ամերիկյան հարաբերություններում տարիներ շարունակ ունեցած ավանդի համար: Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծապես կարեւորել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրրքություն ներկայացնող հարցեր:

 
 
 

Comments


bottom of page