top of page

Արարատ Միրզոյանն Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին

May 9, 2020
1 min read


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ Շուշիում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին: Հայաստանի խորհրդարանի խոսնակը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին, ապա Շուշիում ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ:

 
 
 

Comments


bottom of page