top of page

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին

Apr 23, 2019
1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի

Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ

Կարու Ջեյասուրիյային: Ուղերձում ասված է.«Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի, վիրավորների եւ մեծ կորուստների պատճառ են դարձել: Մենք դատապարտում ենք ահաբեկչության եւ բռնության բոլոր դրսեւորումները եւ հանձնառու ենք հետեւողականորեն շարունակել պայքարն ընդդեմ անմարդկային գործողությունների: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

 
 
 

Comments


bottom of page