top of page

Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ. հանդիպելու է պետքարտուղար Բլինքենի հետ

May 2, 2022
1 min read

Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։

Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։

 
 
 

Comments


bottom of page