Արարատ Միրզոյանը մասնակցել է «Իմ քայլի» փակ նիստին
Dec 1, 2020
1 min read

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացնում։ Այն մեկնարկեց մոտ 40 րոպե առաջ։ Խմբակցությունը քննարկում է ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։
Factor.am-ի տեղեկություններով՝ նիստին մասնակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը ապաքինումից հետո առաջին անգամ է խորհրդարան գալիս։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պատգամավոր Արտակ Մանուկյանը։




Comments