top of page

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ

May 15, 2020
1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ։ Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները տեղեկություններ են փոխանակել Հայաստանում եւ Ռուսաստանում համավարակի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները տեսակապի միջոցով:

 
 
 

Comments


bottom of page