Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Dec 11, 2020
1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության
նախագահ Արմեն Սարգսյանին:
Զրուցակիցները քննարկել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակը,
երկրի անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում կարեւորել են
ներքաղաքական կայունությունը եւ ներքաղաքական գործընթացներում բռնության բացառումը:
Հանրապետության նախագահը եւ ԱԺ նախագահը միմյանց են ներկայացրել մի շարք
խնդիրների հանգուցալուծման իրենց տեսլականները:




Comments