Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահի հետ
Dec 7, 2020
1 min read
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները: Կողմերը կարծիք են հայտնել, որ թե` Հայաստանում եւ թե` Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի եւ արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:





Comments