Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք
Jun 26, 2022
1 min read

Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ: Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:




Comments