top of page

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն

Dec 11, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն:

Քննարկվել են ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաեւ անօթեւան մնացած բնակիչներին կացարաններով ապահովելուն վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Բորիս Դավիդովը:

 
 
 

Comments


bottom of page