top of page

Արայիկ Հարությունյանն ընդունել է Մեսրոպ Առաքելյանին

Jan 5, 2021
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կհաջողվի արցախցիների համար ձևավորել ապահով սոցիալական միջավայր:

Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ արցախահայությանն աջակցելը մնում է իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններից, և ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել նոր ծրագրեր այդ նպատակով:



 
 
 

Comments


bottom of page