Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Aug 10, 2022
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:




Comments