top of page

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ

Mar 27, 2022
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու և ռուսական կողմի ջանքերով հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:

Նախագահ Հարությունյանն այցելել է նաև շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ, բնակիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը, անելիքների հետ կապված տվել մի շարք հանձնարարականներ:

 
 
 

Comments


bottom of page