top of page

Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, Վահրամ Դումանյանը՝ նշանակվել այդ պաշտոնին

Nov 23, 2020
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, իսկ Վահրամ Դումանյանը նշանակվել է այդ պաշտոնին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունիցից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ Հարությունյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասվում է Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման հրամանագրում:


ՀՀ նախագահի՝ Վահրամ դումանյանին ՀՀ ԿԳՄՍՆ նախարար նշանակելու հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:

 
 
 

Comments


bottom of page