Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները
Sep 8, 2021
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը:




Comments