top of page

Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Feb 16, 2021
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 16-ին, հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Քննարկվել են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթեւան մնացած քաղաքացիների խնդիրներին եւ դրանց լուծումներին:

Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ:

 
 
 

Comments


bottom of page