top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպել է կուսակցության ակտիվիստների հետ։ Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, քննարկվել է երկրի անվտանգությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին եւ այս համատեքստում Արցախի Հանրապետության ապագային վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանրապետության նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։ Երկրի ղեկավարը նշել է քաղաքական կուսակցությունների հետ այս ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը՝ ընդգծելով, որ առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ է համախմբել երկրի բոլոր առողջ ուժերը։ Հանդիպմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, «Ազատ Հայրենիք-Միացյալ քաղաքացիական դաշինք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page