top of page

Արայիկ Հարությունյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին

Jan 16, 2021
1 min read

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երախտագիտության մեդալով է պարգեւատրել վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ, ընդունել եմ ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին, ում հետ քննարկում ենք ունեցել թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերի շուրջ:

Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և Արցախում իրականացրած մի շարք ծրագրերի համար՝ նրան պարգևատրելով Երախտագիտության մեդալով»:

 
 
 

Comments


bottom of page