top of page

Արաբական ծովում տեղի են ունեցել Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները

Jan 25, 2022
1 min read


Արաբական ծովի արեւմտյան հատվածում տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Չինաստանի նավատորմի համատեղ ռազմածովային վարժանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի կողմից ուսումնական զորավարժություններին մասնակցել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը՝ «Վարյագ» հրթիռային հածանավը, «Ադմիրալ Տրիբուտս» խոշոր հակասուզանավը եւ «Բորիս Բուտոմա» խոշոր ծովային լցանավը: Չինաստանի ռազմածովային ուժերը ներկայացնում էին «Ուրումչի» կառավարվող հրթիռային կործանիչը եւ «Թայհու» համալիր մատակարարման նավը:

 
 
 

Comments


bottom of page