Արա Այվազյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Բիբիթալիի Ուրազաևին
Dec 29, 2020
1 min read

Դեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Բիբիթալիի Ուրազաևին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթեց իր հետագա գործունեության մեջ:




Comments