top of page

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին

Oct 5, 2020
1 min read

«Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան Թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ աջակցություն հայտնելով Արցախի և Հայաստանի ժողովրդին: «Ողջույն, ես բժիշկ Թոմ Քաթինան եմ, սա իմ կին Նազիման է և մեր որդի Ֆրենսիսը: Մենք գտնվում ենք Սուդանի Նուբայի լեռներում: Մենք ցանկանում ենք Արցախի և ամբողջ Հայաստանի ժողովրդին հորդորել ուժեղ մնալ: Մենք այստեղ՝ Նուբայում, ամեն օր աղոթում ենք ձեզ համար: Հաշվի առնելով հակամարտություններում մեր փորձառությունը՝ մենք շատ լավ գիտենք, թե հիմա ինչի միջով եք անցնում: Իմացե՛ք, որ մենք ձեզ հետ ենք, և ուժե՛ղ մնացեք», – ասել է Թոմ Քաթինան:



 
 
 

Comments


bottom of page