top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ավստրիան պարտադիր պատվաստում է սահմանում կորոնավիրուսի դեմ


Ավստրիան փետրվարի սկզբից 18 տարեկանից բարձր անձանց համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում է սահմանում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Կորոնավիրուսային համավարակի դեմ հաջողությամբ պայքարելու եւ Ավստրիայի առողջապահական համակարգը պաշտպանելու համար պատվաստումների բարձր մակարդակ է անհրաժեշտ։ Ուստի փետրվարի սկզբից Ավստրիայում COVID-19-ի դեմ համընդհանուր պարտադիր պատվաստում կգործի»,- հայտնում է երկրի առողջապահության նախարարության կայքը։ Փետրվարի սկզբից մինչեւ մարտի 15-ը պատվաստանյութը պետք է ստանան այն մարդիկ, ովքեր դեռ չեն պատվաստվել։ Իշխանությունները փոստով ծանուցում կուղարկեն։ Այդ փուլի մեկնարկը կախված կլինի նրանից, թե երբ ուժի մեջ կմտնի պարտադիր պատվաստումների մասին օրենքը։ Մարտի 15-ից վերահսկվելու է պարտավորության կատարումը, խախտման համար նախատեսված է մինչեւ 600 եվրո տուգանք, որոշ դեպքերում առավելագույն տուգանքը կարող է մինչեւ 3600 եվրո կազմել։ Պարտավորությունից բացառություն են կազմում մինչեւ 18 տարեկան անձինք, հղի կանայք, այն անձինք, որոնց համար պատվաստումը կարող է կապված լինել առողջության հետ կապված ռիսկերի հետ։ Ապաքինված հիվանդների դեպքում բացառությունը գործում է կորոնավիրուսի թեստի դրական արդյունքից հետո 180 օրվա ընթացքում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page