top of page

Ավստրիայի արտգործնախարարը Հայաստան կայցելի

Jan 25, 2022
1 min read


Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայի ԱԳՆ-ն։ «Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հաջորդ շաբաթվա այցը Երևան լավ հնարավորություն կլինի երկկողմ գերազանց հարաբերություններն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավորությունները դիտարկելու համար»,- նշված է նախարարության թվիթերյան միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

 
 
 

Comments


bottom of page