top of page

Ավստրիական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանով

Feb 3, 2022
1 min read

Ավստրիական կողմից Հայաստան են եկել 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին Երեւանում փետրվարի 3-ին, հայ-ավստրիական բիզնես-համաժողովի ժամանակ, ասաց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։ Նրա խոսքով՝ դա վկայում է Հայաստանով նրանց հետաքրքրվածության մասին։ Նա հույս է հայտնել, որ դա նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում, որոնք, ըստ նրա, չեն կարող լիարժեք համարվել առանց ամուր բիզնես-կապերի։ «Հուշագրերի ստորագրումը հիմք կստեղծի համագործակցության զարգացման համար։ Քաղաքական գործիչները կարող են բացել դռները բիզնեսի համար, ձեւավորել օրակարգ, հետաքրքրվածություն ցուցաբերել, բայց առաջատար դերը պետք է վերցնի բիզնեսը»,- նշեց նախարարը։

 
 
 

Comments


bottom of page